News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արեմտյան գործընկերները Մոսկվայի հետ խորհրդակցության ընթացքում համոզում են նրան Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տանել Ռուսաստան: Այդ մասին գրում է «Մոսկովսկիե նովոստի» թերթը` վկայակոչելով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը: 

Սակայն ռուսական իշխանությունները հերքում են նման սցենարը: Աղբյուրը հայտնել է հրատարակչությանը, որ ռուսական դիրքորոշումն այն է, որպեսզի բոլոր ուժերին հնարավորություն տրվի ներկայացված լինել Սիրիայի իշխանության նոր կառույցներում:  «Եւ ուզենք մենք դա, թե չուզենք, Ասադը եւ նրա խմբավորումը ներկայացնում են ալավիներին, որոնց շահերն, առանց իրավիճակը պայթեցնելու ռիսկի, պետք է հաշվի առնվեն», - ասել է նա:

Աղբյուրը նաեւ նշել է, որ ճգնաժամի կարգավորման մեջ շատ կարեւոր է Իրանի դերը, որն Ասադին ապահովում է  զենքով: Այդ պատճառով էլ Սիրիայի հարցով կոնֆերանսը, որը պետք է տեղի ունենա Ռուսաստանի նախաձեռնությամբ, իմաստ չունի առանց Թեհրանի մասնակցության: 

«Եթե ամերիկացիների համար Իրանի մասնակցությունը կարմիր գիծ է, ապա կոնֆերանսի գաղափարն անիմաստ է, եւ մենք ստիպված պետք է լինենք հրաժարվել նրա անցկացման գաղափարից», - նշում է աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ