News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հունիսի 1-ից մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունների շրջանակներում  այսօր` հունիսի 19-ին, 3392 դիմորդ քննություն կհանձնի «Ֆիզիկա» առարկայից: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը: Նրա փոխանցմամբ` «Ֆիզիկայից»  քննությունը կկայանա Հայաստանի 16, որից 5-ը` Երեւանում, 2-ը` Սյունիքում եւ ԼՂՀ-ի 2 քննակենտրոններում:

Այս տարի «Ֆիզիկայի» քննությունը կկայանա կազմված ուղեցույցներով, ոչ թե շտեմարաններով:

Ի դեպ, անցյալ տարվա «Ֆիզիկայի» թեստերը ավելի հեշտ էին կազմված, թեեւ դրական շեմը չէր հաղթահարել դիմորդների շուրջ 80 տոկոսը: Անցյալ տարի «Ֆիզիկայից» միջին միավորը կազմել է 6,2:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ից Հայաստանում  մեկնարկել են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Հայաստանում  այս տարի դիմորդների թիվը 18 հազար 107 է, ԼՂՀ-ն` ներառյալ, մինչդեռ 2010թ 17 հազար 656 է եղել: ԼՂՀ-ում 2010թ դիմում հայտ է ներկայացրել 876 դիմորդ, իսկ այս տարի` 1260: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորվել է 40 քննակենտրոն, ԼՂՀ-ում` 8:

Նշենք, որ դիմորդները քննությունից հետո պատճենահանված ձեւաթղթերով են դուրս գալու, եւ 1 ժամ անց նրանք կարող են այցելել ԳԹԿ-ի atc.am կայք, որտեղ տեղադրված կլինեն թեստերն իրենց պատասխաններով: Ստեղծվել է եւս մեկ կայք` gtk.am, որին բաժանորդագրվելով՝ դիմորդն իր էլեկտրոնային հասցեին կստանա իր քննության արդյունքը:

Պետական ավարտական եւ միասնական քննությունները կեզրափակվեն հունիսի 22-ին` «Քիմիա» եւ «Հայոց պատմություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ