News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գյումրիում Լալայան փողոցի 123 տնակի մոտից, հունիսի 17-ին, կրծքավանդակի եւ որովայնի ուղղությամբ  սուր կտրող-ծակող գործիքի հարվածների հետեւանքով մարմնական ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխել 77-ամյա Ռոզա Խաչատրյանն, ով հիվանդանոցում մահացել է: Ավելի ուշ, հունիսի 18-ի լուսաբացին ոստիկանությունը հայտնաբերել եւ ձերբակալել է Ռոզա Խաչատրյանին դանակահարած 21-ամյա Հարություն  Հարությունյանին: NEWS.am-ի այս  տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության Գյումրի քննչական բաժնից, նշելով, որ փաստի առթիվ Գյումրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով` դիտավորյալ սպանություն:  NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ սպանություն կատարած Հարություն Հարությունյանը հոգեկան խնդիրների պատճառով բանակից ազատվել է: Գյումրեցիների փոխանցմամբ, երիտասարդի աչքերը «չախկալ» են եւ սպանված կինը միշտ նրան տեսնելիս ասել է. «Քո աչքերը կապույտ են, դու լավ մարդ չես»: Այդ օրն էլ Հարություն Հարությունյանի համբերության բաժակը լցվել է եւ նա դիմել է սպանության:

Հարությունի հորաքույրն այդ թաղամասում է բնակվել եւ երիտասարդը միշտ գնացել եկել է այդ թաղամաս, որտեղ էլ պարբերաբար հանդիպել է ծեր կնոջը: Տեղի բնակիչները նշում են, որ վերջինս հայհոյող կին է եղել:

Տպել
Ամենաշատ