News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 24
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, ուրբաթ օրը նախագահական կանչված նոր նախարարների համար Սերժ Սարգսյանը որոշակի սահմաններ է գծել, որտեղից այն կողմ նախարարը չպետք է անցնի:

Առաջինը` «կողքերը չնայել», «աչքը որեւէ բանի վրա չգցել»: Երկրորդը` կադրային ջարդ չիրականացնել. ցանկացած փոփոխություն խիստ պատճառաբանված պետք է լինի, ցանկալի է` փոփոխություններ ընդհանրապես չանել,- հորդորել է Սերժ Սարգսյանը:

Եթե հաշվի առնենք, որ նոր նախարարները բոլորն էլ նշանակվել են ԲՀԿ-ի վայր դրած պորտֆելների «շրջանակում», ապա այդ նախարարություններում աշխատող ԲՀԿ-ականները կարող են հանգիստ շունչ քաշել, որովհետեւ «կադրային ջարդ» չիրականացնելու կառուցողական հրահանգն առաջին հերթին վերաբերել է հենց նրանց, գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել