News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն արդեն աշխատանքային հունի մեջ են ընկել: Աժ-ում արվում են վերջին շտրիխները: Այդ մասին գրում է «Երկիր» թերթը:

«Գրեթե բոլոր նորեկներն արդեն տեղավորվել են իրենց աշխատասենյակներում եւ ծանոթանում են տեղանքին: «Երկիր»-ի տեղեկություններով` Աժ մշտական հանձնաժողովները վաղը նիստ են գումարելու եւ որոշելու են հանձնաժողովների փոխնախագահներին:

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ներկայացնել մի օրինագիծ, որը հնարավորություն կտա 5-ական պատգամավոր ունեցող ՀՅԴ-ին եւ «Ժառանգությանը» մասնակցել բոլոր 12 հանձնաժողովների աշխատանքներին. ընդդիմադիր երկու խմբակցությունը երեք հանձնաժողովներում անդամ կունենան եւ կմասնակցեն նիստերին ձայնի իրավունքով: Աժ նախագահն առաջարկել է նաեւ, որ հանձնաժողովների նիստերի ժամերը չհամընկնեն»,- գրում է «Երկիրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ