News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանում, հունիսի 18-ին, ժամը 22.33-ին տեղեկություն է ստացվել, որ Կորյունի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում բեռնատար ավտոմեքենա է շրջվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Հինա» մակնիշի 064 ԼԼ 26 համարանիշի (վարորդ 50-ամյա Ա. Ադամյան) բեռնատարը Հերացիի փողոցից դեպի Կորյունի փողոց շրջադարձ կատարելիս կողաշրջվել է, ինչից բեռնախցիկից թափված հողազանգվածը հրելով մայթեզրին կայանած BMW մակնիշի 26 ՏՕ 796 համարանիշի ավտոմեքենան, բախել է թիվ 5 շենքի արտաքին պատին:

Միեւնույն ժամանակ բեռնատարի առաջամասին է բախվել «Կիա» մակնիշի Լ 1323 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 45-ամյա Յու. Սուքիասյան): Ա. Ադամյանը դեպքի վայրից հոսպիտալացվել է Հերացիի անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ հրաժարվելով բուժօգնությունից` դուրս է գրվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ