News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում հունիսի 10-ին եւ 17-ին ՀՅԴ «Վարդան» մասնաճյուղը Սեն-Սեն-Դենիում եւ Վալ-դ’Ուազեում աջակցել է Սոցիալիստական կուսակցության եւ նախագահական մեծամասնության ներկայացրած մի քանի թեկնածուների:

Ինչպես հաղորդում է Nouvelles d`Arménie-ն, ՀՅԴ-ի պաշտպանած բոլոր թեկնածուները հաղթանակ են տարել: Այդկերպ , Վալ-դ’Ուազեում ընտրվել են Ֆրանսուա Պյուպոնին, եւ Ժան-Պիեռ Բլազին, Սեն-Սեն-Դենիում` Բրյունո Լե Ռուն, Կլոդ Բարտոլոնն ու Պասկալ Պոպլենը:

ՀՅԴ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք ակնկալում ենք, որ նախագահ Ֆրանսուա Օլանդի ստանձնած պարտավորությունները կկատարվեն: Ուրախությամբ արձանագրում ենք, որ մեր օկրուգից միակ պատգամավորը, ով դիմել էր Սահմանադրական խորհուրդ, Ժան Բարդեն, պարտություն է կրել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ