News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոր ամուսնացածները ստանալու են արտոնյալ վարկեր` բնակարան ձեռք բերելու համար: Այդ մասին նշված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար կառավարությունը խոստանում է առաջիկա 5 տարիների ընթացքում աջակցել երիտասարդ ընտանիքներին, խթանել ծնելիությունը, պահպանել երեխաների առողջությունը:

Մասնավորապես` յուրաքանչյուր երրորդ եւ չորրորդ երեխայի նպաստը կազմելու է 1 մլն դրամ, իսկ հինգերորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում` 1.5 մլն դրամ:

Նշենք, որ ներկայում երեխայի ծննդյան նպաստը կազմում է 50 հազ. դրամ, իսկ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում` 430 հազ. դրամ:

Կառավարության ծրագրում ներառվել է նաեւ հետեւյալ դրույթը` մինչեւ 10 տարեկան երեխա ունեցողները ստանալու են հավաստագրեր բոլոր տեսակի առողջապահական ծառայություններից անվճար օգտվելու համար, ներառյալ հիվանդանոցային բուժումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ