News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ն, նախ, քննարկում էր Աժ նախկին նախագահ Սամվել Նիկոյանին Աժ փոխնախագահ առաջադրելու հարցը, հետո` նախարար նշանակելու հարցը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Այն, որ Նիկոյանը որեւէ պաշտոն պետք է ստանար, բոլորը վստահ էին: Ավելին, իր պատգամավորական մանդատը ստանալիս` Նիկոյանը լրագրողներին ասել էր, որ ինքը հավանաբար գործադիրում կաշխատի: ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովն իր հերթին էր ասել, որ Նիկոյանը կաշխատի գործադիրում: «Սամվել Նիկոյանը իր ծառայությունները, ի փառս մեր պետության, կծառայեցնի այլ ոլորտում»,- ասել էր Շարմազանովը` ՀՀԿ գործադիր մարմնի մայիսի 30-ին տեղի ունեցած նիստից հետո: Վստահ լինելով, որ ինքը խորհրդարանում ընդամենը մի քանի օր է մնալու, Սամվել Նիկոյանը Աժ նոր մասնաշենքում մի փոքրիկ սենյակ էր վերցրել իր համար: Այժմ, սակայն, երբ ամեն ինչ այլ կերպ դասավորվեց, ԱԺ նախկին նախագահը դիսկոմֆորտի մեջ է հայտնվել: Նրան չի բավարարում իր աշխատասենյակը, նրան դուր չի գալիս նաեւ, որ որպես շարքային պատգամավոր այլեւս ծառայողական մեքենա չի ունենալու: Երեկ մամուլում գրվեց, որ այս օրերին Սամվել Նիկոյանը փորձում է հասնել այն բանին, որ իրեն հատկացվի ՀՀԿ խմբակցության սենյակի դիմացի մեծ առանձնասենյակը, որը հատկացվել էր Հովիկ Աբրահամյանին` Աժ նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո, բացի դրանից` Նիկոյանը ցանկանում է ծառայողական մեքենա էլ ունենալ: Աժ նախկին նախագահ, Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի ներկայիս հոգեվիճակը հասկանալի է: ժամանակին այդ նույն վիճակում էին նաեւ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաեւ Աժ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: Վերջինս էլ, երբ այս տարվա հունվարի 10-ին արձակուրդ գնաց եւ արդեն պարզ էր, որ դժվար թե վերադառնա, նույն օրը նրա ծառայողական մեքենան Նիկոյանը հրահանգեց հետ վերցնել եւ այլեւս բենզինի կտրոններ չտրամադրել: Արդյո՞ք Նիկոյանը, որպես շարքային պատգամավոր, պարտաճանաչ մասնակցելու է խորհրդարանի նիստերին, դժվար է ասել: Այս օրերին նա խուսափում է լրագրողների հետ շփումներից: ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստից հետո էլ, երբ արդեն հայտնի դարձավ, որ Նիկոյանը որեւէ պաշտոն չի զբաղեցնելու, նա արագ անհետացել էր: Այսօր, սակայն, երբ Աժ նիստին բոլոր հանրապետականների մասնակցությունը պարտադիր է, Նիկոյանին դժվար թե դա հաջողվի: Ի դեպ, երեկ խորհրդարանի երրորդ հարկում, որտեղ տեղադրված են Աժ բոլոր նախկին նախագահների նկարները, երեկ կախվեց նաեւ Նիկոյանինը»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Տպել
Ամենաշատ