News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Samsung Electronics»-ի Հայաստանյան ներկայացուցչությունը եւ «Orange Արմենիան» այսօր՝ հունիսի 20-ին, Հայաստանում պաշտոնապես ներկայացրեցին SAMSUNG-ի նոր գլուխգործոցը՝ «GALAXY SIII » սմարթֆոնը։ Պաշտոնական արարողությանը ներկա էին «Samsung Electronics»-ի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը, «Orange Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։

«Սմարթֆոնների «պրեմիում» դասին պատկանող GALAXY SIII -ը նոր բարձրություն է սահմանել իր հնարավորություններով։ Այն պարունակում է բազմաթիվ նորարարություններ։ Բացի այդ «Samsung Electronics»-ը ընդառաջ գնալով Հայաստանի կառավարության նախաձեռնությանը, ներդրել է այս սմարթֆոնում համակարգ, որը հնարավորություն է տալու ուղարկել եւ ստանալ հայատառ հաղորդագրություններ»,- ասաց Շահբազյանը՝ նշելով, որ «Orange Արմենիայի» հետ սպառողներին ուղղված շահավետ առաջարկով են հանդես գալիս։

«Orange Արմենիայի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան խոսելով համատեղ առաջարկի մասին նշեց, որ Հայաստանում SAMSUNG-ի եւ Orange-ի միջեւ համագործակցությունն արտացոլում է Ֆրանս Տելեկոմի եւ  «Samsung Electronics»-ի համագործակցությունը համաշխարհային մակարդակով։

«Մեր մայր ընկերությունները բազմամյա եւ լավ գործընկերներ են։ «Samsung Electronics»-ը Orange-ի ամենակարեւոր գործընկերներից է Հայաստանում եւ աշխարհում, հատկապես տարբեր սարքավորումների, պլանշետային համակարգիչների, ինչպես նաեւ սմարթֆոնների առումով»,-նշեց Դյութուան՝ հավելելով, որ Orange-ի հայաստանյան բաժանորդները սմարթֆոնը սակագնային պլանի հետ միասին ձեռքբերելու դեպքում, կարող են հեռախոսը ստանալ շահավետ տարբերակով։

Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում սպասված «GALAXY SIII »-ում «Samsung Electronics»-ի մասնագետները տեղադրել են 1,4 ԳՀց Quad Core պրոցեսոր, որն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով։ Հայաստանում վաճառքի է հանվել սմարթֆոնի 16 ԳԲ հիշողությամբ տարբերակը, սակայն «Samsung Electronics»-ի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը հավաստիացրեց, որ մինչեւ տարեվերջ 32 ԳԲ տարբերակը եւս կլինի հայաստանյան վաճառասրահներում։ Ամեն դեպքում հիշողության ծավալը այս սմարթֆոնի դեպքում այնքան էլ էական չէ, քանի որ յուրաքանչյուր հեռախոսի հետ սեփականատերը 2 ԳԲ անվճար տեղ է ստանում SAMSUNG-ի քլաուդ սերվերում, բացի այդ GALAXY SIII -ը, S Beam, AllShare Play, All Share Cast հավելվածների միջոցով հսկայական հնարավորություններ է ընձեռնում ցանկացած ինֆորմացիա վայրկյանների ընթացքում փախանակել կամ հրապարակել ընկերների շրջանում։ Նոր սմարթֆոնի «խելացի» համակարգերից է նաեւ Smart Stay-ը։ Հեռախոսի այս համակարգը հասկանում է, թե երբ է օգտագործողը ուղիղ նայում էկրանին, եւ դիսփլեյի լույսն ավելի վառ է պահպանում, աչքերն այլ կողմ ուղղելու դեպքում սմարթֆոնը նվազեցնում է էկրանի լուսավորությունը։ Սա արված է էներգիայի խնայողության նպատակով։ Բացի սրանից պետք է նշել, որ GALAXY SIII -ի 2100 mAh մարտկոցները ավելի երկար են պահպանում էներգիան, իսկ հեռախոսն էլ էներգախնայող համակարգերի շնորհիվ 16 տոկոսով քիչ է հոսանք ծախսում, քան GALAXY S 2-ը»,- սմարթֆոնը ներկայացնելիս նշեց «Samsung Electronics»-ի հայաստանյան ներկայացուցչության IT ոլորտի պատասխանատու Էդգար Մարգարյանը։

Տեղեկացնենք, որ սմարթֆոնն ունի 4,8 դյույմանոց HD Super AMOLED, 1280 x 720 (306 ppi) էկրան:

«Samsung Electronics»-ը նոր սմարթֆոնի տեսախցիկը օժտել է, կարելի է ասել, պրոֆեսիոնալ տեսախցիկի հնարավորություններով։ 8 ՄՊ AF տեսախցիկը գործում է BIS համակարգով, եւ բարձր որակի եւ մաքրության տեսա ու լուսանկարահանում է կատարում նույնիսկ վատ լուսավորության, կամ շուրժումների դեպքում։

Սմարթֆոնն ունի բազմաթիվ այլ տեխնիկական նորամուծություններ եւ բնականաբար էժանագին ապրանք չէ, սակայն մասնագետներն աշխատել են նաեւ հեռախոսի անվտանգության ուղղությամբ։ Սմարթֆոնի էկրանը դիմանում է մոտ 9 կգ հարվածի, իսկ էկրանը չի վնասվում, ասենք, օրինակ, երբ օգտագործողը այն բանալիների հետ պահում է նույն գրպանում։

Նշենք, որ հեռախոսը Օրանժ Արմենիայի խանութներում վաճառվում է 350,000 դրամ գնով։

Տպել
Ամենաշատ