News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տիբեթում ինքնահրկիզման նոր գործողություն է կատարվել. երկու տղամարդ այրել են իրենց, որոնցից մեկն ստացած այրվածքներից մահացել է:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 20-ին: Տեղի իշխանությունների տվյալներով, մահացողը տիբեթցի հովիվ է: Հարեւան տարածաշրջանի բնակիչը, որի ազգության մասին ոչինչ չի հաղորդվում, տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

Այս տարվա սկզբից Տիբեթում ինքնահրկիզման 7 դեպք է գրանցվել, որի հետեւանքով մահացել է 5 մարդ, հաղորդում է «Սինհուան»:

Պեկինի պաշտոնական տվյալներով, 2011-ի մարտից մինչ օրս ինքնահրկիզումների հետեւանքով 20 մարդ է մահացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ