News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շվեդիայում բարձրացրել են անվտանգության մակարդակը ատոմակայաններում այն բանից հետո, երբ հունիսի 20-ին Գյոթեբերգից 72 կմ հեռավորության վրա` «Ռինգհալս» ատոմակայանի տարածքում պայթուցիկ սարք է հայտնաբերվել:

Պայթուցիկ սարքը գտել են բեռնատարում` էլեկտրակայանի ներսում անվտանգության սովորական ստուգման ժամանակ: Մեքենան պատկանում է ատոմակայանին եւ երբեք չի լքում տարածքը: Մեքենան ուղեւորվում էր ռեակտորի գոտի, որը գտնվում է ուժեղացված հսկողության տակ, գրում է The Local-ը: Ավելի ուշ սակրավորները պարզել են, թե պայթյունի վտանգ չի եղել, քանի որ պայթուցիկը պայթուցիչ չուներ:

Ոստիկանությունը կարծում է, որ վարորդն ու ատոմակայանի աշխատակիցները մեղսակից չեն պայթուցիկի տեղադրմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ