News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
Տեսնել լրահոսը

«Աստված մի արասցե, նոր հայ-ադրբեջանական պատերազմ սկսվի. այն կթաղի հարավկովկասյան  բոլոր երեք պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն` ուկրաինական «Զերկալո նեդելի» պարբերականին տված հարցազրույցում:

«Անկեղծորեն հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն արագ լիցքաթափման կհանգեցնեն: Սակայն երրորդ ուժն ակտիվորեն աշխատում է, որ Մինսկի խումբը որեւէ առաջընթացի չհասնի, իսկ լարվածությունը շփման գծում պահպանվեց հնարավորինս երկար»: Հարցին, թե որպես երրորդ ուժի նկատի ունի՞ արդյոք Ռուսաստանին, Վաշաձեն պատասխանել է. «Կռահեք ինքներդ»:

Վաշաձեն անդրադարձել է նաեւ թուրք եւ ադրբեջանցի գործընկերների միջեւ ստորագրված  Տրաբզոնի հռչակագրին: Նրա խոսքով` դա Թուրքիայի ԱԳ նախարար Դվութօղլուի` «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա» ձեւաչափ ստեղծելու գաղափարն էր: «Մենք միասին մասնակցում ենք մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերի, եւ կցանկանայինք այդ համագործակցությունը տարածել նաեւ այլ ոլորտների վրա: Այդ ձեւաչափն ուղղված չէ որեւէ այլ պետության, կամ պետությունների խմբի դեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ