News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունն ի վիճակի չէ լուծել որեւէ խնդիր, այդ թվում` իրանականը: Այդ մասին  IzRus կայքի հետ հարցազրույցում հայտնել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը`  խոսելով Իրանի հետ նրա միջուկային ծրագրի վերաբերյալ  «Վեցյակի» բանակցությունների մասին:

«Մենք կողքից տեսնում ենք, որ միջազգային հանրությունն ի վիճակի չէ լուծել որեւէ խնդիր, այդ թվում` իրանականը: Իրանը դա հասկանում է: Այդ պատճառով էլ  իրեն այդքան հանդուգն է պահում, ձգձգում է բանակցային գործընթացը:

Այսօր իրադրությունը հետեւյալն է` երկու այլընտրանքներից ` ռումբ կամ ռմբակոծել, համաշխարհային հանրությունը նախապատվությունը տալիս է ռումբին:  Իսկ Իրանի զինանոցում միջուկային ռումբն անմիջական սպառնալիք է տարածաշրջանի երկրներին:

Այն այաթոլլահներին հնարավորություն կտա էլ ավելի անպատկառ արտաքին քաղաքականություն վարել: Դա նշանակում է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի  վարչակարգերի քայքայում, աճող ներթափանցում Հարավային Ամերիկա եւ Հարավ-Արեւելյան Ասիա»,- նշել է Լիբերմանը:

Բացի դրանից, նա նշել է, որ կմեծանա միջուկային տեխնոլոգիաների արտահոսքը եւ «կեղտոտ» միջուկային ռումբերի ստեղծումը: Այդ պատճառով էլ  միջազգային հանրության  բռնած դիրքորոշումը չեզոք է,  որի համար պատասխանը կտրվի ապագայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ