News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վանաձոր քաղաքում թափառող կենդանիների վնասազերծումը կատարվում է ոչնչացման եղանակով` գիշերային ժամերին: Այս տարվա սկզբից մինչեւ այս պահը Վանաձորում վնասազերծվել է շուրջ 1300 թափառող կենդանի ու թեեւ այս թիվն այդքան էլ փոքր չէ, սակայն քաղաքում շներ կարելի է տեսնել ինչպես կենտրոնական, այնպես էլ ծայրամասային հատվածներում:

Խնդրի մասին ամեն երկուշաբթի հրավիրված քաղաքապետարանի  բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ բարձրաձայնում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ու կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանին հանձնարարում հարցը պահել օրակարգում: Մելիքյանն էլ իր հերթին ներկայացնում է նախորդ շաբաթ կատարված աշխատանքներն այդ ուղղությամբ, մասնավորապես, թե քանի թափառող կենդանի է վնասազերծվել: Նախորդ շաբաթ Վանաձորում ոչնչացվել է թվով 35 թափառող կենդանի:  NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանն ասաց, որ համայնքի բյուջեից թափառող կենդանիների ոչնչացման համար հատկացվել է 4 մլն դրամ: Քաղաքում այս տարի գրանցվել են նաեւ շների հարձակման դեպքեր:

ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռիի մարզային կենտրոնի տնօրեն Կարինե Միրզոյանի տրամադրած տվյալների համաձայն, վերոնշյալ ժամանակահատվածում Վանաձորում գրանցվել է շան կծածի 25 դեպք, բարեբախտաբար մահվան դեպքեր չեն գրանցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ