News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները կարծում են, որ երկրի իշխանություններն` իրենց ազդեցությունն ու իշխանությունը պահպանելու նպատակով ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում անցել են բռնությունների եւ ընդդիմության կողմնակիցների հետապնդումների:

Այսօր` հունիսի 25-ին, ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի Ախալքալաքի գրասենյակի ղեկավար Գեորգի Ժվանիան (նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի եղբայրը) հայտարարել է, որ տարիներ շարունակ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջանները Վրաստանի կառավարության համար ընտրական ձայների աղբյուր են եղել: Բայց այս տարի, ըստ նրա, իրավիճակը փոխվել է ինչպես ողջ երկրում, այնպես էլ ոչ վրացաբնակ շրջաններում, որի պատճառով էլ իշխանություններն սկսել են դիմել բռնի մեթոդների:

Որպես ասվածի ապացույց Ժվանիան բերել է Ախալքալաքի ոստիկանության կողմից Գեորգի Մխչյանի կալանավորման փաստը, ով իրեն պատկանող տարածքը վարձով տվել էր «Վրացական երազանք» կոալիցիային:

Գեորգի Ժվանիայի փոխանցմամբ, երբ Մխչյանը որոշել է իր գրասենյակը տրամադրել «Վրացական երազանքին» եւ ինքն էլ անդամակցել կոալիցիային, նրան սկսել են սպառնալ իրավապահները, այդ թվում Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը, ով ուղղակի հայտարարել է նրա հարազատներին, որ «Վրացական երազանքի» գրասենյակ բացվելու դեպքում Մխչյանը կկալանավորվի, հաղորդում է «Երկրամասը»:

Մխչյանը մեղադրվում է նրանում, որ վարձով տրված գրասենյակի տարածքն իրականում պատկանում է ոչ թե իրեն, այլ կոալիցիայի մեկ այլ կողմնակցի` Մելիք Ռաիսյանին, ով նախկինում իշխող «Ազգային շարժում» կուսակցության անդամ էր եւ խորհրդարանի երկու գումարումների պատգամավոր:

Գեորգի Ժվանիայի գնահատմամբ, բոլոր այդ մեղադրանքներն առաջադրվեցին այն ժամանակ, երբ այդ մարդիկ դարձան ընդդիմադիր «Վրացական երազանքի» կողմնակիցներ, իսկ դա իշխանությունների կողմից անօրինականության հերթական փաստն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ