News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մինչ 2013թ. նախագահական ընտրությունները Սերժ Սարգսյանը ոչ մեծ հնարավորություն ունի պետությունը կառավարելու արվեստ ցուցադրել` նախքան նորից կբախվի ընտրողների հետ, ամենայն հավանականությամբ, մրցակցային պայքարում: Այս մասին ասված է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) հրապարակած` Հայաստանի մասին զեկույցում:

 ՄՃԽ փորձագետների կարծիքով, Սարգսյանը որոշակի արիություն է դրսեւորել, որոնք նպաստեցին փոփոխությունների, սակայն, ինչպես եւ նրա նախորդներին, նրան եւս մինչ այժմ չի հաջողվում արդյունավետ կերպով պայքարել լուրջ տնտեսական հարցերի եւ կառավարման խնդիրների դեմ:

«Խորհրդարանական ընտրությունների ընթացքում նախագահի կուսակցությունը` Հանրապետականը հաստատուն մեծամասնություն ստացավ խորհրդարնում, այն դեպքում, երբ կոալիցիայի նախկին գործընկեր «Բարգավաճ Հայաստանը», որն ասոցացվում է նախկին նախագահ եւ հարուստ գործարար Ռոբերտ Քոչարյանի հետ, վստահորեն զբաղեցրեց երկրորդ տեղը»,-նշում են փորձագետները:

Զեկույցում ասվում է, որ չնայած փոփոխություններին, դեռեւս մնում են հին խնդիրները, հատկապես, վարչական ռեսուրսի չարաշահումը, ընտրողների ուռճացված ցուցակները, ընտրողների կաշառքը, ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների համար բավարար չափով հատուցումը, ինչպես նաեւ բազմակի քվեարկություններն ու որոշ ընտրողների նկատմամբ ճնշումները:

Փորձագետների կարծիքով`  քաղաքական արիություն է անհրաժեշտ արմատացած համակարգի հիմնավոր վերափոխման համար, որում սերտաճած են  խոշոր բիզնեսն ու քաղաքականությունը:

Զեկույցում նշվում են նաեւ դատական համակարգի թերությունների, կոռուպցիայի, արտագաղթի բարձր մակարդակի մասին եւ այլն:

«Կառավարող կոալիցիայի` Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստանի»  փլուզումը, ինչպես նաեւ առավել մրցակցային խորհրդարանը կարող են ապահովել այն խթանը, որի կարիքն ունի վարչակազմը»,- նշում են փորձագետները` ընդգծելով բարեփոխումների անհրաժեշտությունը:

Նրանք նաեւ ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին  կոչ են անում աջակցություն ցուցաբերել բարեփոխումներն առաջ տանելու, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ