News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Լյուդմիլա Նարուսովան` Քսենյա Սոբչակի մայրը, կարծում է, որ լրատվամիջոցներն իզուր են իր աղջկան արմատականների կամ հեղափոխականների շարքը դասում: Քսենյա Սոբչակն ու մայրը բանավիճել են հարցազրույցի ընթացքում:

«Որքանով ես եմ հասկանում աղջկաս, նա իրեն արմատական ընդդիմության շարքերում չի դասում», - ասել է սենատորը «Սնոբ» հրատարակչության հետ հարցազրույցում:

«Ես գիտեմ Քսյուշայի ներքինը եւ տեսնում եմ նրա հրապարակային ելույթները», - ասել է Նարուսովան` պատասխանելով Քսենյայի դիրքորոշման մասին հարցին: Աղջկա ճշտող հարցին, թե ինչ նկատի ունի ասելով, որ  «գիտի ներքինը», մայրը պատասխանել է.  «Համարձակվում եմ հուսալ, որ գիտեմ քո հոգեւոր կյանքը»: Սակայն Քսենյան այդ առիթով կասկած է արտահայտել.  «Հազիվ թե, դու մոլորության մեջ ես»:

«Դեռեւս երեք տարի առաջ ես ասացի. «Ցավոք, ինձ թվում է, որ նա կզբաղվի քաղաքականությամբ»: Թեեւ, կրկնում եմ, նրա դիրքորոշումը  հիմք չի տալիս ստորակետներով գրել Ուդալցով, Նավալնի, Յաշին, Սոբչակ: Նա ուրիշ է, ուրիշ հայացքներ ունի», - ասել է սենատորը:

Քսենյան հայտարարել է, որ համաձայն չէ այդ դիրքորոշմանը եւ չի կարծում, որ Ուդալցովը, Նավալնին, Յաշինը «սեւ են»:  «Պարզապես չեմ կարծում, որ նրանց բոլորին կարելի է ընդգրկել միեւնույն` արմատականների խմբում», -ասել է Սոբչակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ