News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կիպրոսի կառավարությունը ֆինանսական աջակցության համար դիմել է Եվրամիությանը: Կիպրոսը հույս ունի գումարներ ստանալ Ֆինանսական կայունության հիմնադրամից (EFSF) կամ եվրոպական կայունացման մեխանիզմից (ESM): Կիպրոսը եվրագոտու թվով 5-րդ երկիրն է, որը արտաքին ներդրողների օգնության կարիք ունի:

Երեք երկրներ` Հունաստանը, Իռլանդիան եւ Պորտուգալիան, արտաքին ֆինանսական օգնություն են խնդրել` իրենց տնտեսությունների համար: Հունիսի 25-ին Իսպանիան եւս եվրագոտուց 100 մլրդ եվրո գումար է խնդրել` իր բանկային սեկտորի համար:

«Օգնությունը պետք է Կիպրոսի տնտեսության մեջ ռիսկերը նվազեցնելու համար, առաջին հերթին այն ռիսկերը, որոնք տարածվում են ֆինանսական սեկտորի միջոցով, որը սերտորեն ներգրավված է Հունաստանի տնտեսության մեջ»,- ասված է կառավարության հայտարարության մեջ: Ֆինանսական աջակցության չափը դեռեւս չի հաղորդվում:

Կիպրոսը մտադիր է բանակցել ԵՄ-ի հետ օգնությունն առավել մեղմ պայմաններով հատկացնելու շուրջ, հայտարարել է Կիպրոսի ֆինանսների նախարար Վասոս Սիարլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ