News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Գյումրիի քաղաքապետարանը հերքել է մամուլում շրջանառվող լուրը, թե քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին մեղսակից է դանակահարությանը:

Գյումրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Գյումրիի քաղաքապետի որդին Գյումրիում հունիսի 23-ին տեղի ունեցած միջադեպի հետ որեւէ առնչություն չունի, իսկ տարածված լուրը «նպատակ ունի հերթական անգամ թեժացնել Գյումրիում նախընտրական մթնոլորտը»:

«Լրատվամիջոցների համար էլ, թերեւս, պետք է ուշագրավ լիներ, որ այդ տեղեկատվությունը տարածողը ռուսական ազգանունով անհայտ մի կին է, ով, ըստ երեւույթին, ինչ-որ վճարի դիմաց, չափազանց մեծ ջանադրություն է գործադրել բոլոր լրատվամիջոցներով հերյուրանքը տիրաժավորելու:

Վերստին փաստենք, որ Գյումրիի քաղաքապետի որդին նշված վեճի հետ առնչություն չի ունեցել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, հունիսի 23-ին, կեսօրին, Գյումրիում դանակահարել են մի երիտասարդի` Պետիկ Նազարյանին, որին դեպքի վայրից տեղափոխել են Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Ըստ ականատեսների, թե քաղաքապետի որդին շաբաթ օրը` կեսօրին, բոլոր աչքի առաջ վեճի է բռնվել , հայհոյել, ծեծել , քաշքել, այնուհետ դանակահարել է մի սպորտսմենի ու իր 99-999 BMW մակնիշի մեքենայով դիմել փախուստի:

Տպել
Ամենաշատ