News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հարավսլավիայի ժողովրդական բանակի եւ սերբական զինվորական միավորումների 14 նախկին անդամներ, այսօր` հունիսի 26-ին, Բելգրադում դատարանի կողմից դատապարտվել են, ընդհանուր առմամբ, 128 տարվա ազատազրկման` 1991-1995 թ.թ. Խորվաթիայում հակամարտության ժամանակ խորվաթների դեմ պատերազմական հանցագործություններ կատարելու համար:

Ինչպես հայտնում է Utro.ru-ն, ամենաերկար ազատազրկման ժամկետներ են ստացել Լյուբան Դեւետակը (20 տարի), Պետրոնիե Ստեւանովիչը (14 տարի), եւ Միլան Ռայդոյչիչը (13 տարի): Մնացածը դատապարտվել են 4-10 տարի ազատազրկման ժամկետներով:

Նրանք բոլորը մեղադրվում էին 1991 թ. հոկտեմբեր-նոյեմբերի ընթացքում ազգությամբ խորվաթ առնվազն 20 քաղաքացիական անձանց սպանության մեջ:

New layer...
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ