News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի Ուորուիք քաղաքն ամեն տարի մայիսի 20-ին կնշի Շուշիի ազատագրման օրը: Այդ մասին հայտնում է «Asbarez»-ը` վկայակոչելով ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի գրասենյակին: 

«Շուշին ազատագրվել է շնորհիվ հայ զինվորների քաջության, հրաշալի ռազմավարության եւ կազմակերպվածության», –  ասվում է Ուորուիքի քաղաքապետ Սքոթ Ավետիսյանի հռչակագրում:

«Արցախի եւ Հայաստանի միավորման փորձերը բախվել են  Ադրբեջանի դիմակայությանը», – նշվում է հռչակագրում եւ ընդգծվում, որ «Շուշիի ազատագրումը դարձել էր կյանքի եւ մահվան հարց»: Հռչակագրում Շուշիի ազատագրումը բնորոշվում է որպես  «անցումային պահ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմում:

Շուշիի քաղաքապետ Կարեն Ավակիմյանը շնորհակալություն է հայտնել Ավետիսյանին հռչակագրի ընդունման համար: Ավակիմյանի նամակում ասվում է. «20 տարի առաջ Շուշի քաղաքը վերադարձվեց հայ ժողովրդին, որպեսզի դառնա քաջության եւ դիմացկունության, անձնվեր պայքարի եւ արդարության  խորհրդանիշ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ