Թուրքիայի հիվանդանոցներում ներկայումս «խոզի գրիպի» դեմ բուժում է ստանում 181 հոգի, ողջ երկրում առ այսօր պատվաստվել է մոտ 2 միլիոն մարդ: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, A/H1N1 վարակը տարածվել է Թուրքիայի բոլոր շրջաններում:
Միեւնույն ժամանակ, գերատեսչության տվյալներով, 72-միլիոնանոց Թուրքիայում մոտ 4 միլիոն մարդ վարակվել է «խոզի գրիպով»: Գրիպից մահացածների մոտ մեկ երրորդ մասը 50 տարեկանից փոքր անձինք են:
Միեւնույն ժամանակ, նախարարությունը տեղեկություն է տարածել, համաձայն որի՝ ինքը այլեւս չի տարածելու վարակի զոհերի մասին տեղեկություն՝ առանց անհրաժեշտության: