News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) առաջարկում է ընդլայնել Հայաստանի Կենտրոնական բանկի կարգավորող իրավասությունները: Այս մասին ասվում է Հայաստանի կողմից EFF/ECF ֆինանսական համաձայնագրի կատարման մասին չորրորդ դիտարկման մեջ: Այն հրապարակվել էր հունիսի վերջին ԱՄՀ առաքելության կողմից, որը մարտին հերթական հանդիպումներն է անցկացրել երկրի տնտեսական ղեկավարության` վարչապետի, էկոնոմիկայի, ֆինանսների եւ էներգետիկայի նախարարների, Կենտրոնական բանկի նախագահի եւ պաշտոնական այլ անձանց հետ:

ԱՄՀ առաքելությունը ղեկավարել է Մարք Հորթոնը (հիշեցնենք, որ EFF/ECF համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2010 թ. հունիսին, փոխարինել էր 2009 թ. ստորագրված կարճաժամկետ Stand-By-ն): EFF-ի տոկոսադրույքը շաղկապված է SDR-ի հետ, իսկ ECF-ի մոտ այն զրոյական է: Տրանշները բաշխված են մինչեւ 2013 թ. հունիսն ընկած ժամանակահատվածում: Ընդհանուր ֆինանսավորումը կկազմի 266,8 մլն. SDR, կամ ընթացիկ կուրսով 403,8 մլն դոլար:

Մասնավորապես, Հայաստանի Կենտրոնական բանկին առաջարկվում է ներդնել պարտադիր արտարժութային պահուստ բանկերի համար (LCR)` հայկական բանկերը բավականին լիկվիդային են, սակայն որպես լիկվիդային ակտիվներ նախընտրում են ազգային արժույթը, այն դեպքում, երբ բանկային համակարգի դեպոզիտների պորտֆելի 69 տոկոսը մայիսի վերջին արտահայտված է եղել արտարժույթով:

Արտարժույթի պահեստավորումը անհրաժեշտ է ակտիվների եւ պարտավորությունների արտարժույթային չհամընկնման (currency mismatch) ռիսկի կանխարգելման համար:

Առաջարկված է նաեւ ուժեղացնել բանկերի նկատմամբ հսկողությունը. վերջիններս պետք է կարգավորողին հաղորդեն ցանկացած գործողության մասին, որը պոտենցիալ ռիսկային է սեփական ֆինանսական վիճակի համար: Պրոբլեմային բանկերի հետ աշխատանքում ԿԲ-ն կարող է հիմնադիրներից պահանջել ավելացնել կանոնադրական կապիտալը: Մոնիթորինգի ենթակա բանկերի ցուցանիշները կընդլայնվեն` կապիտալի բավարարվածության գործոնից բացի (CAR), այստեղ կմտնեն արտարժույթային ռիսկերը, տոկոսային դրույթները եւ բանկային համակարգի ակտիվների համակենտրոնացումը:

Կենտրոնական բանկը եւս կսահմանի կենսաթոշակային հիմնադրամների ներդրումային քաղաքականության եւ մենեջերների աշխատանքի հստակ չափանիշներ, որոնք կդառնան պարտադիր երկրի թոշակային համակարգի համար 2014 թ. հունվարի մեկից:

Չափերով փոքր Հայաստանի արժեթղթերի շուկայում գերակշռում են առեւտրային բանկերը, իսկ երկրորդական շուկան թույլ է զարգացած: Արդյունքում խիստ տատանվում է տոկոսադրույքների շահութաբերությունը: Իրավիճակի բարելավման համար ԱՄՀ-ն առաջարկում է նվազեցնել կողմնորոշող պարտատոմսերի քանակը այդպիսի փոքր ֆինանսական շուկայի համար, ինչպիսին հայկականն է: Եթե այժմ Ֆիննախը թողարկում է պարտատոմսեր 3, 5, 7, 10 եւ 20 տարի ժամկետով, ապա, ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել են Ֆինանսների նախարարությունում, հաջորդ տարի, հնարավոր է, դադարեցվի երկարաժամկետ պարտատոմսերի մեկ տեսակի թողարկումը (ենթադրվում է 7 տարվա ժամկետով):

Կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված պլանավորվում է ուսումնասիրել ինդեքսներին կապված պարտատոմսերի թողարկման հնարավորությունը:

 Կենսաթոշակային բարեփոխումը կարող է ավելացնել պահանջարկը շուկայի համար այդ նոր արժեթղթերի տեսակի նկատմամբ, սակայն նրա հակառակ էֆեկտը կարող է լինել շուկայի մանրացումը:

Պարտատոմսերի երկրորդական շուկայի խթանելու նպատակով իշխանություններին առաջարկվում է կիրառել բարենպաստ պայմաններ պարտատոմսերի գնման համար:

Արտարժութային փոխարժեքն ու մակրոէներգետիկ ցուցանիշները, ընդհանուր առմամբ, բավարարել են ԱՄՀ առաքելությանը: Արտարժույթային կուրսի վերաբերյալ ըդգծվել է, որ Կենտրոնական բանկի ինտերվենցիաները վերաբերվում էին գերազանցապես քաղաքացիներին, իսկ վերջին ամիսների ընթացքում արտարժույթի փոխարժեքը կայունացել է: Գնաճը, որը մատնանշում էին իշխանությունները ԱՄՀ հետ նախորդ բանակցությունների ժամանակ, դարձել է չափավոր:

Ինչ վերաբերում է բյուջեին, ապա թեեւ 2011 թ. եկամուտների արտապլանային զգալի հավաքագրմանը, ՀՆԱ-ի նկատմամբ բյուջետային դեֆիցիտի նպատակային ցուցանիշը 2012 թ. համար թողնված է նույնը (3,1%): 2011 թ. փաստորեն այն կազմել է 2,8%, ինչը նույնպես առաջացրել է ԱՄՀ դրական արձագանքը: 2015 թ. այն պետք է կրճատվի մինչեւ ՀՆԱ-ի 2% :Բյուջետային ծախսերի ընթացիկ կրճատումը բավարար է, իսկ խնայողության աճը պարունակում է ռիսկեր խոցելի շերտերին աջակցելու եւ տնտեսական աճի համար, գտնում են ԱՄՀ փորձագետները:

Հայաստանի կառավարության հարկային քաղաքականության համաձայն, բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է յուրաքանչյուր տարի իջնի 0,4 տոկոսային կետով 2013-2015 թ.թ. Այնուամենայնիվ, ԱՄՀ առաքելության մասնագետները գտան անհրաժեշտ լրացուցիչ պահանջների, ի լրումն նրանց, որոնք ընդունված էին դեկտեմնբերին հաստատված կառավարության ռազմավարությունում:

ԱՄՀ առաքելությունը ողջունել է էլեկտրոնային հարկային հայտարարագրերի ներմուծումը, առաջարկելով եւս մի նորույթ` հարկային օմբւդսմենի ինստիտուտի եւ հարկատուի իրավունքների հայտարարագրի ստեղծում: Կառավարությունը հետաքրքրություն է հանդես բերել առաջարկված բարեփոխումների նկատմամբ, սակայն նախորոք կքննարկի այն գործող օրենսդրությանը համապատասխանելու առումով:

Ընդհանուր առմամբ, չնայած հետճգնաժամային աճին, Հայաստանին պետք կգան լայն տնտեսական բարեփոխումներ , որպեսզի միջազգային տնտեսական ինդիկատորներում հաջողությունները տեղափոխել տնտեսության իրական մրցունակությանը եւ գրավչությունը ներդրումների համար: Տնտեսութայն կարգավորումը արմատական պարզեցման կարիք ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ