News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանում  կազմակերպվել է  լուսանկարչական ցուցահնդես- ընդունելություն` նվիրված Հայաստանի եւ Չինաստանի դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին:

Դիմելով ներկաներին` Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունը նշեց, որ երկու երկրների բարեկամությունը ձգվում է  հազարամյակների խորքը, երբ Մետաքսի Մեծ ճանապարհը կապում էր հայկական եւ չինական մշակույթները:

Դիվանագետը նշեց, որ Չինաստանն առաջիններից էր, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ, եւ անցած 20 տարվա ընթացքում երկկողմ հարաբերությունները կայուն զարգացել են, քաղաքական կապերն  օրըստօրե ամրապնդվում են, զարգանում է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում: «Ապրանքաշրջանառությունն աճել է 160 անգամ` համագործակցության առաջին տարիների համեմատ»,-նշեց դեսպանը:

Նրա խոսքով` առավել վառ օրինակներից է «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը, որը գործարկվեց անցած տարի:  Հումանիտար  համագործակցության ոլորտում Չինաստանում անցկացվել են Հայաստանի մշակույթի օրեր, իսկ աշնանը Հայաստանում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր:

Իր հերթին Հայաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը, խոսելով բոլոր ոլորտներում արդյունավետ գործակցության մասին, ընդգծեց երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճի միտումները: Նրա խոսքով` եթե 2011թ. ապրանքաշրջանառությունը կազմել է 421 մլն դոլար, ապա 2012թ. առաջին եռամսյակում` 125 մլն դոլար: «Մենք իրատեսական ենք համարում ապրանքաշրջանառության ծավալները մինչեւ 500 միլիոն հասցնելը, եւ դա սահմանագիծը չէ»,-նկատեց նա:

Խոսելով կրթության ոլորտում համագործակցության մասին` նա տեղեկացրեց, որ հաջորդ ուսումնական տարում Չինաստանի բուհերում 40 կրթաթոշակ է հատկացվել Հայաստանի ուսանողների համար:  Հայաստանի բուհերում 15 տեղ է հատկացվել չինացի ուսնողների համար: «Մենք նկատելի հաջողությունների ենք հասել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Սակայն առաջիկայում մեծ ձեռքբերումներ են սպասվում»,-եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ