News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կին Բերնադետը եղնիկի մասնակցությամբ վթարի է ենթարկվել:

Վթարը տեղի է ունեցել հուլիսի 2-ին Տյուլ քաղաքի մայրուղու 50-րդ կմ-ում: Եղնիկը հանկարծակի հայտնվել է ճանապարհին: Շիրակ ընտանիքի թիկնազորի մեքենան վարող աշխատակիցը չի կարողացել խուսափել բախումից, գրում է  «Ռոսբալտը»` վկայակոչելով Parisien-ը:

Բերնադետ Շիրակը վթարից չի տուժել, բայց մեքենան լուրջ վնասվել է: Եղնիկի դրության մասին տեղեկություն չկա:

Նշվում է, որ մեքենան ստիպված են եղել փոխարինել մեկ ուրիշով, որը Կորեզ դեպարտամենտից հատուկ ուղարկվել է նախկին նախագահի կնոջ հետեւից: Կես ժամ անց Բերնադետը տանն է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ