News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական գործիչների, այլեւ հասարակության կամքը:

Այս մասին, այսօր` հուլիսի 4-ին, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, ով պաշտոնական այցով ժամանել է Երեւան: Ելույթ ունենալով Հայաստանի Ազգային ժողովում, նա լուրջ մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում սահմանային պատահարների առիթով, կոչ անելով կողմերին հետեւել ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, երաշխավորություններին:

Նրա խոսքով, ԵՄ-ն, հերթին, պատրաստ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել գործընթացին:

«Ցավոք, մարդկային կորուստներ են եղել: Սլաքները չի կարելի հետ տանել, սակայն կարելի է դասեր քաղել կատարվածից: Կողմերը պետք է խիստ պահպանեն զինադադարի ռեժիմը եւ զերծ մնան ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից », – ընդգծել է Ռոմպեյը:

«Այն նպատակները, որոնք մենք դնում ենք մեր առջեւ խաղաղության կառուցման եւ բազմակողմանի համագործակցության համար, կարող են ի կատար ածվել միսյն խաղաղության, անվտանգության եւ կայունության շնորհիվ: Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը կայունության եւ բարգավաճման բանալի է: Հակամարտության լուծումը կախված է եւ քաղաքական գործիչներից, եւ հասարակություններից: Չի կարելի լինել սեփական պատմության գերին: Անհրաժեշտ է հաղթահարել հակամարտության կողմից առաջացած վերքերը եւ կառուցել լավագուն ապագա», –ավելացրել է նա:

Այս առումով նա Հայաստանին ու Ադրբեջանին հիշեցրել է Ֆրանսիայի ու Գերմանիայի օրինակը, որոնք հաղթահարել են երկարատեւ եւ սուր թշնամանքը եւ հիմնել Եվրոպական միության հիմքերը: «Միասնական Եվրոպայի ստեղծումը երբեք հեշտ խնդիր չի եղել:

Սակայն ԵՄ-ն դա, առաջին հերթին, միասնական արժեքներ են: Հայաստանը գործընկեր է, ով ցանկանում է կիսել այդ արժեքները:

Դա դուրս կբերի մեր հարաբերությունները նոր մակարդակի», – ամփոփել է Հերման Վան Ռոմպեյը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ