News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Երեւանի Չարենցի փողոցի 64-րդ շենքի թիվ 1 բնակարանում, հուլիսի 3-ին, ժամը 14:10-ի սահմաններում, գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունից տուժածների վիճակը ծանր է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ պայթյունի ահազանգն ստանալուն պես, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը` պարամեդիկներով:

Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Ալբերտ Լալայանին պատկանող տանը տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով փլվել են խոհանոցի եւ պատշգամբի պատերը, սենյակի առաստաղին առաջացել են ճաքեր, կոտրվել են պատուհանների ապակինները, վնասվել է տան գույքը:

Բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող` 42-ամյա Ալեն Ղահրամանյանը եւ 23-ամյա Էլհամ Մաշուդի Էլյասին ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոնի այրվածքների բաժին:

Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը գնահատվել է ծանր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ