News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Որոշակի սննդակարգն ի վիճակի է երկարացնել մարդու կյանքը: Դա ապացուցվել էր Լոնդոնի համալսարանական քոլեջին կից առողջ ծերացման ինստիտուտի գիտնականների փորձերի արդյունքում:

Ինչպես The Independent-ին վկայակոչելով հայտնում է MEDdaily.ru-ն, փորձերն իրականացվել են ճանճերի վրա, որոնց գեների 60 տոկոսը մարդկային է:  «Աշխատանքի ընթացքում մենք տարբեր տեսակի դիետաներ եւ դեղեր ենք կիրառել, որպեսզի ոչ միայն ճանճերի, այլեւ մկների կյանքի տեւողությունը երկարացնենք: Նման թերապիան կարող է արդյունավետ լինել նաեւ մարդու դեպքում` նրան ազատելով բազմաթիվ հիվանդություններից», - նշել է Մեթյու Փայփերը` հետազոտության ղեկավարը:

Առաջին անգամ գիտնականները որոշել են հիվանդությունները որպես ծերացման ախտանիշ դիտարկել: Ճանճերը ծերանում են մարդու նման: Ծեր ճանճին հեշտ է բռնելը: Նրանց կյանքը հաջողվել է երկարացնել` որոշակի գեներ փոփոխելով: 

Պարզվել է, որ տվյալ փոփոխությունները նվազեցնում են մուտացիայի ազդեցությունը, որն սպառնում է Ալցհեյմերի հիվանդությամբ:

Դիետան եւս լավ է ազդում: Ըստ Փայփերի` սնունդը կրճատելով 40 տոկոսով, մուկը կապրի  20-30 տոկոսով ավելի: Մարդկային տարիների հաշվարկի դեպքում դա կազմում է 20 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ