News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

«ԱրմՌոսԿոգեներացիա» ՓԲ ընկերությունը Երեւանում էլեկտրաէներգիայի եւ ջերմային երկրորդ գեներատորը կտեղադրի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց  ընկերության տնօրեն Միքայել Ռուստամյանը: Նոր սարքավորման արժեքը 1,5 – 1,7 մլն դոլար է: «Ընդլայնման մեր ծրագրերը ներառում են բաշխիչ ցանցերի կառուցում մեր գեներացնող կայանից դեպի Ավան վարչական շրջանի երեք թաղամասեր: Դրանից հետո կմտածենք նման կայանների տեղադրման մասին 16-րդ թաղամասում եւ Դավիթաշենում»,-հայտարարեց Մ. Ռուստամյանը:

Ընկերությունը հիմնադրվել է 2006թ-ին: Ներկայումս ընկերության ներդրումները ջերմային համակարգում կազմում են  մոտ 9 մլն դոլար:  Գեներացիոն սարքը, որը գործարկվել է 2009թ. Ավանում,  30 բազմաբնակարան շենք է սպասարկում: Իրացման սակագինը կազմում է 16 դրամ`ջերմային էներգիայի կՎտ/ժամի համար եւ 43,6 դրամ` բաշխիչ ցանցերին  էլեկտրաէներգա տալու համար: Ընկերության  հավաստիացմամբ` սակագները թույլ են տալիս աշխատել ողջամիտ եկամտով: Գործող գեներացիոն սարքավորումն ունի 2ՄՎտ էլեկտրական, 17,4 ՄՎտ ջերմային հզորություն:

«ԱրմՌոսԿոգեներացիա» ընկերությունը ռուսաստանյան «ԵվրոՍիբԷներգոԻնժեներինգ» ռուսաստանյան ընկերության դուստր ձեռնարկությունն է: 2006թ. Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշակված կենտրոնական ջեռուցման զարգացման ծրագիրը ենթադրում է ջեռուցման լիակատար վերականգնում Ավան վարչական շրջանում: Երեւանի համար 2005 – 2020թթ. ռազմավարական ծրագիրը ենթադրում է  կենտրոնացված ջեռուցման ներդրում Երեւանի 5 շրջաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ