News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել С-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումները չիրականացնելու համար: Իրանի պաշտպանության նախարարությունը եւ Aerospace Indastries Organisation ընկերությունը 4 միլիարդ դոլարի հայցը ներկայացրել են  Ժնեւի միջազգային  դատարան:

Ինչպես հաղորդվում է «Ռոսօբոբրոնէքսպորտ» ընկերության տարեկան հաշվետվության մեջ, հայցը ներկայացվել էր դեռեւս 2011 թվականի ապրիլի 13-ին, սակայն դատական քննություն մինչ այժմ չի նշանակվել, հայտնում է rbc-ն:

С-300 զենիթահրթիռային համալիրներն Իրան մատակարարելու պայմանագիրը կնքվել էր 2007 թվականին: Այնուհետեւ դադարեցվել էր Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման հետեւանքով, որոնք սահմանափակում էին զենքի մատակարարումները:  

2010 թվականի հունիսի 9-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն կողմ էր քվեարկել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառմանը` կապված նրա միջուկային ծրագրի հետ:  Դրան աջակցել էին նաեւ Ռուսաստանը եւ Չինաստանը, Թեհրանի նկատմամբ խստացվել էր  զենքի առեւտրի բեռնարգելքը:

2010 թվականի սեպտեմբերի 22-ին` ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների ընդունումից հետո, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր հրամանագրով արգելել էր Իրանին ցանկացած զինամթերքի մատակարարումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ