ՆԱՏՕ-ն անհանգստացած է հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրավիճակով: Այս մասին, այսօր` հուլիսի 5-ին, Բաքվում հայտարարել է ՆԱՏՕ-ի` Հարավային Կովկասի հարցերով հատում ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը, հաղորդում է «Թրենդը»:
Հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ն ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, նա ընդգծել է, որ Դաշինքը աջակցում է այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: «Մենք ցանկանում ենք, որպեսզի երկրների միջեւ խաղաղություն հաստատվի: ՆԱՏՕ-ն աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,-ասել է Ափաթուրայը:
Անդրադառնալով Ադրբեջանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրին, նա հայտարարել է, որ իրենց օրակարգում նման խնդիր չկա:
Ափաթուրայի խոսքով, Ադրբեջանի մասնակցությունը Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը, գնահատվում է որպես ներդրում ՆԱՏՕ-ի առաքելությանը: