News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կրոնական հարցերով վարչության պետ Մեհմեդ Գյորմեզը հուլիսի 5-ին այցելել է Պոլսո Հունաց պատրիարքարան։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կրոնական հարցերով վարչության պետը Հունաց պատրիարքարան է այցելել՝ հանդիպելու Հունաց պատրիարք Բարդուղոմեոսի հետ։

Մեհմեդ Գյորմեզին պատրիարքարանի մուտքի մոտ դիմավորել է Հունաց փոխպատրիարք Ստեֆանոսը։

Նշվում է, որ Հունաց պատրիարք Բարդուղեմեոսը նախորդ տարի այցելել էր Կրոնական հարցերով վարչություն եւ շնորհավորել Մեհմեդ Գյորմեզին՝ նոր պաշտոնի կապակցությամբ։ Հանդիպման ավարտին Հունաց պատրիարքը Գյորմեզին հրավիրել էր Հունաց պատրիարքարան։

 

Տպել
Ամենաշատ