News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանյան ընդդիմությունը որոշել է իր ավանդը ներդնել «Մագնիտսկու ցուցակն» ընդլայնելու գործում: Նրանք առաջարկել են ցուցակում ընդգրկել  մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում անկարգությունների գործը քննող իրավապահների եւ այլոց:

Նախօրեին Բորիս Նեմցովն ու Գարրի Կասպարովը ամերիկացի կոնգրեսական Քեւին ՄքՔարթնիին են հանձնել հանրահավաքի տեսագրությունը, որտեղ երեւում են ոստիկանների անհամարժեք գործողությունները: Նրանք նաեւ առաջարկել են ցուցակում ընդգրկել ՌԴ Քննչական կոմիտեի Ալեքսանդր Բաստրիկինին, Pussy Riot-ի գործով քննիչների, դատավորների:

Մի շարք իրավապաշտպաններ եւս մտադիր են դիմել` ցանկն ընդլայնելու խնդրանքով:

«Մագնիտսկու ցանկը» ենթադրում է վիզային պատժամիջոցներ եւ բանկային հաշիվների սառեցում ռուսաստանցի 60 պաշտոնյաների նկատմամբ, որոնք ենթադրաբար մեղսակից են Մոսկվայի մեկուսարանում 2009թ. իրավաբան Սերգեյ Մագնիտսկուն կտտանքների ենթարկելու եւ սպանելու գործին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ