News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը հերքում է գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի` ծեծի ենթարկվելու եւ իրենց դիմելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից:

Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում երեկվանից մի լուսանկար է տարածվել, որում, նկարը տարածողների պնդմամբ, պատկերված արյունոտ դեմքով տղամարդը Վահրամ Սահակյանն է, եւ որ նրան ծեծել են: Դրանից հետո Վահրամ Սահակյանը հաստատել էր լուրն ու ասել, որ իրեն ծեծել են ու փախել: Նա նաեւ նշել էր, թե ոստիկանություն է դիմել: Ոստիկանությունից հայտնեցին, որ այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը, եւ Վահրամ Սահակյանն իրենց չի դիմել:

 

Տպել
Ամենաշատ