News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում այս տարի սպասվում է 45-50 հազ. տոննա ծիրանի բերք: Այդ մասին այսօր` հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: Սա մոտ 40 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը (մոտ 27 հազ. տոննա):

Հ. Բերբերյանի տեղեկացմամբ` միակ տարածաշրջանը, որտեղ ծիրան չկա, Էջմիածնին հարակից գոտին է:

Ըստ Հ. Բերբերյանի` գյուղացին ժամանակին կատարել է սրսկումները` հետեւելով իր կազմակերպության խորհուրդներին: Նա շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին` գյուղացու կողքին լինելու, մասնագետների ձայնը գյուղացուն հասցնելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ