News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վիճակագրությունը վկայում է, որ ամերիկացիների մեծ մասն իր կյանքի ընթացքում աշխատանքը փոխում է միջինը 13  անգամ: Մանեքենուհի Մարինա Փոսման առայժմ  13 կարիերա չի արել, սակայն մոտ է դրան` իրեն դրսեւորելով  որպես բազմաշնորհ հայ կին, գրում «The Armenian Weekly»-ին:

Նա ծնվել է Հունգարիայում` հայ եւ ռուս ծնողներից: Սակայն Հունգարիայում երկար չի ապրել. «Ես երբ փոքր էի, տարբեր վայրերում եմ բնակվել. Բաքվում, Ղազախստանում, Կիեւում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Սամարայում»,-բացատրում է նա: Փոստման սկզբում ուսանել է Մոսկվայի միջազգային համալսարանում ` բիզնեսի կառավարման գծով: Ռուսաստանում ազգային զբոսաշրջային ծրագրի վրա աշխատելիս ընդունվել է նաեւ  ոճաբանական դպրոց:

Մանեքենուհու աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը նրա մոտ առաջացել է մոր ազդեցությամբ, ով աշխատել է որպես մենեջեր այնպիսի խանութներում, ինչպիսիք են «Sears»-ը եւ «Macys»-ը:  «Ես մտածում էի մանեքենուհի աշխատելու մասին, երբ 17 տարեկան էի: Այդ պահից ի վեր դա այն է, ինչի մասին երազել եմ»,-ասում է նա:

Նա իրեն անգամ փորձել է դերասանական աշխատանքում` դեռ Ռուսաստանում: Սակայն նրա մոդելային կարիերայի սկիզբը դրվել է 2006 թ-ին` Նյու Յորք տեղափոխվելուց հետո:

«Գեղեցկության եւ նորաձեւության նկատմամբ իմ սերը  հանգեցրեց նրան, որ ես մոդելային գործը մշտական աշխատանք դարձնեմ»,-ասում է Փոստման:  Իր կարիերայի ընթացքում նա հնարավորություն է ունեցել աշխատել այնպիսի հայտնի բրենդների հետ, ինչպիսիք են «Lancôme»-ը, «LOreal»-ը եւ «Redken»-ը:

Նա լրջորեն  է վերաբերվում իր մասնագիտությանը եւ հաճույքով բացատրում, որ իր ժառանգությունը հաջողության է հանգեցրել. «Հայ ժողովրդի դժվարությունները եւ ահավոր կորուստները ինձ ավելի վճռական են դարձրել: Ես ոգեշնչվել եմ հայ ժողովրդով, նրա օրինակը ինձ հաջողության  հասնելու համար համառություն է տվել` հասարակության մեջ ներդրում ունենալու համար: Ցանկանում եմ, որպեսզի հայ ժողովուը հպարտանա ինձնով»:

Փոստման նաեւ խոստովանում է, որ իր ժառանգությունը իրեն նաեւ օգտակար նվեր է տվել` մոդելային գործի տեսանկյունից: «Իմ թուխ մաշկը իմ առավելություններից  մեկն էր բազմամշակութային Նյու Յորքում»,- բացատրում է  նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ