News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գիտնականները եկել են եզրակացության, որ պարապությունը անհրաժեշտ եւ օգտակոր գործոն է երեխաների ապագայի համար: Հարավային Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողները վստահ են, որ ալարկոտության կամ պարապ մնալու ժամանակն անհրաժեշտ է կյանքի իրադարձությունները վերարժեւորելու համար, հաղորդում է «Արգումենտի ի ֆակտին»:

Մարի Ելենա Իմորդինո-Յանգի խոսքով, որը ներկայացնում է Metro թերթը, «կյանքի խելահեղ ռիթմի մեջ ապրող երեխաները ժամանակ չեն ունենում գիտակցել, թե ինչ է կատարվում իրենց հետ»:

Անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաները, ովքեր ալարում են, հետագայում ավելի մոտիվացված են լինում:

Գիտնականները պնդում են, որ չափահաս դառնալու ժամանակ նրանց մոտ բարելավվում է առաջադիմությունը եւ զարգանում են ապագայի արդյունավետ պլանավորման ունակությունները:

Բրիտանացի մանկավարժ Ջեյմս Դեւիսը ամերիկացի գիտնականների իրավացիությունն ապացուցող օրինակ է բերել. «Ես շատ ուսանողներ ունեմ, ովքեր ալարում են գալ դասախոսության, բայց հենց նրանց շարքում շատ են ստեղծագործական  տաղանդ ունեցող անհատները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ