News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Էջմիածնի բնակիչ Հրաչյա Վարդապետյանի 277 քառ. մետր հողամասի նկատմամբ կհայտարարվի հանրային գերակա շահ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) օգտին:

Հայաստանի տարածքային կառավարման նախարարության առաջարկությամբ այդ հարցը ներառվել է ՀՀ կառավարության հուլիսի 19-ի նիստի օրակարգում: Քաղաքացու հողամասը գտնվում է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի հարակից տարածքում:

Տարածքային կառավարման նախարարության ներկայացրած բացատրագրի համաձայն` հողամասը պետք է օտարվի եկեղեցու կրթական ծրագրերի իրականացման նպատակով: Խնդիրն այն է, որ նշված հողատարածքը գտնվում է կրթահամալիրի անմիջական հարեւանությամբ, իսկ կրթահամալիրն ունի օժանդակ շինությունների կառուցապատման կարիք:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ