News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր ժամը 18:18-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Հաղարծին եկեղեցական համալիրի ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար:  Ինչպես տեղեկացնում են ԱԻ նախարարությունից, «ԲՄՎ» մակնիշի 20 ՏՕ 492 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով սյունը շրջվել է՝ փակելով ավտոճանապարհը, իսկ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից: Վարորդ՝ 1986թ. ծնված Կարեն Նշանի Հովհաննիսյանը (Աբովյան քաղաքի բնակիչ) շտապօգնության բրիգադի կողմից ստացել է բուժօգնություն: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի մաս, իսկ սյունը դուրս բերել ճանպարհից:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ