News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում ապահովված են բոլոր անհրաժեշտ ժողովրդավարական պայմանները ընտրությունների անցկացման համար:

Այդ մասին հուլիսի 19-ին ԼՂՀ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Աշխարհաքաղաքական անալիզի եվրոպական կենտրոնի տնօրեն Մատեուշ Պիսկորսկին (Լեհաստան):

«Ես անգամ կասեի, որ հարեւան հանրապետությունները չեն պահպանում այն պայմանները, որ պահվում են Ղարաբաղում: Բոլորը, ում հետ զրուցել ենք, ընդգծում էին, թե թեկնածուների համար հավասար պայմաններ են ստեղծվել իրենց նախընտրական ծրագրերը ներկայացնելու համար»,- ընդգծել է Պիսկորսկին:

Նա նաեւ նկատել է, թե Ղարաբաղն ունի բոլոր հիմքերը լիարժեք պետության ճանաչման համար. «Ո՞վ կարող է բանակցություններ վարել ԼՂՀ-ի անունից, եթե ոչ նախագահը, խորհրդարանը եւ իշխանության այլ ներկայացուցիչները` ընտրված ժողովրդավարական ուղով: Իրական առկա իշխանությունները ներկայացուցիչները»:

Նշենք, որ այսօր ԼՂՀ-ում նախագահական ընտրություններ են ընթանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ