News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Կիսլովոդսկում կազակների եւ ազգությամբ ոչ ռուս քաղաքացիների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքը, որի արդյունքում սպանվել են ազգությամբ հայ եւ վրացի երիտասարդներ, ապշեցրել է քաղաքացիներին, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Նախօրեին  քաղաքի կենտրոնում հակամարտություն է տեղի ունեցել  տղամարդկանց երկու խմբերի միջեւ: Կենցաղային հողի վրա առաջացած քաշքշուկը վերածվել է զանգվածային կռվի, որի արդյունքում երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ երկու հոգի դանակից ստացված վնասվածքներից մահացել են: «Սկզբում երկու երիտասարդ լզվակռիվ են սկսել: Հաշված րոպեների ընթացքում հարաբերությունների պարզաբանումը վերածվել է  ծեծկռտուկի: Նրանց մի մասը համազգեստով էր, ու իրենց կոչում էին կազակներ», - թերթին պատմել է ականատեսներից մեկը:

Ռուսաստանի  քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչության ներկայացուցիչ Եկատերինա Դանիլովան հաստատել է, որ կռվի մասնակիցները «տարբեր ազգությունների են եղել»: Միաժամանակ Ռուսաստանի քննչական կոմիտեի քննչական վարչության պաշտոնական հաղորդագրության մեջ այդ տեղեկատվությունը բացակայում է, եւ ընդգծվում է, որ «ազգային կամ կրոնական ատելության դրդապատճառներ, ինչպես նաեւ որեւէ սոցիալական խմբի նկատմամբ թշնամություն չի եղել»:

Ըստ մարզային դատախազության տեղեկատվության՝ ոստիկանությանը հաջողվել է տեղում ձերբակալել հակամարտության մասնակիցներից մեկին, նա  փորձել է փախչել «ՎԱԶ-2104» ավտոմեքենայով՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով ոստիկանության կապիտանի:

Գործի հետաքննության շրջանակներում արդեն հարցաքննվել են  մոտ 6 մարդ: Այդ թվում հարցաքննության է կանչվել  կազակական զորքի Կիսլովոդսկի բաժնի ատամանը,հայտնում է rosbalt.ru:

Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը Կիսլովոդսկում հուլիսի 21-ի երեկոյան զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել է մինչեւ 15 մարդ: Ինչպես հաղորդում է «Վեստին», զինված երիտասարդներն ընդհարվել են, որոնցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից երկուսը ճանապարհին մահացել են:

Կիսլովոդսկ քաղաքում տեղի ունեցած զանգվածային կռվի ժամանակ կրակել են հայի վրա: 21-ամյա Ջոնիկին առաջինն են սպանել: Վեճի կենցաղային լինելու վերաբերյալ իրավապահների  վարկածը հերքվում է համացանցում տեղ գտած մանրամասներով:

Ըստ որոշ տվյալների` առաջինը կրակել են հային, 17-ամյա Գիա անունով վրացու կոկորդն են կտրել, իսկ 23-ամյա կարաչային դանակահարել են: Առաջին երկուսը  մահացել են, երրորդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Նաեւ կորուստներ կարող են լինել հակառակ կողմից, ականատեսները պատմել են, որ համազգեստով մարդիկ տարել են  իրենց վիրավոր երեք ընկերներին:

Իրավապահ մարմինները տեղեկատվությունը չեն մեկնաբանում` շարունակելով պնդել, որ պատճառը եղել է իբր «կենցաղային վեճը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ