News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օփրա Ուինֆրիի բլոգը հուլիսի 23-ին հայտարարել է Քրիս Բոխչալյանի` Հայերի ցեղասպանության մասին պատմող «Ավազե ամրոցի աղջիկները» վեպն այս շաբաթվա ընթացքում պարտադիր կարդալու ենթակա գիրք: Այդ հայտարարությունն առաջին անգամ հրապարակվել է «Oprah.com»-ում, որտեղ  խմբագիրներ «Օ»-ն եւ  «Oprah.com»-ը հայտարարել են իրենց երկրպագուներին լույս տեսած նոր գրքերի մասին, որոնց ընթերցանությունից հնարավոր չէ կտրվել: Այս շաբաթ «Ավազե ամրոցի աղջիկները» գլխավորում է այդ ցուցակը:

Նատալի Գորմանը «Oprah.com»-ից պարզաբանել է. «Քրիս Բոխչալյանը հանդես է եկել կլանող մի գրքով, որտեղ պատմում է պատերազմի եւ դրա հետեւանքների մասին: Դա պատմություն է մեծագույն ողբերգության մասին` բարդ նկարագրելով, թե ինչ է նշանակում ոչ միայն դիմանալ, այլեւ` համառորեն սպասել»:

«Ավազե ամրոցի աղջիկները» վեպը հետաքրքրել է նաեւ ամերիկյան մի շարք հայտնի թերթերի եւ ինտերնետ- հրատարակությունների, այդ թվում`  «Miami Herald»-ին, «The Florida Times Union»-ին, «The Minneapolis Star Tribune»-ին, «The Columbus Dispatch»-ին, «The Milwaukee Journal Sentinel»-ին, «The Hilton Head Island Packet»-ին,  «Boston.com»-ին եւ «MyCentralJersey.com»-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ