News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Այսօր` օգոստոսի 4-ին վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի  ծառայողական մեքենան: Դեպքը տեղի է ունեցել Ժամը 18.20-ի սահմաններում` Արագածոտնի մարզում: Ինչպես NEWS.am-ին հայտնում է  Արագածոտնի մարզային թղթակիցը, Գյումրի քաղաքի Շիրակացի 185 շենքի 15 բնակարանի բնակիչ, 33 -ամյա Բորիս Աբրահամյանը, վարելով «Լանդ Քրաուզեր»  մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ի Թալին-Կարմրաշեն գյուղերի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից  և շրջվել: Նախնական տվյալներով` վթարի հետևանքով տուժածներ չկան:

Դեպքից անմիջապես հետո մեքենայից հեռացվել են համարանիշները, սակայն շրջանառվող լուրերի համաձայն վթարի ենթարկված «Լանդ Քրաուզեր» -ի վրա ամրացված է եղել 034 oo 11 պետհամարանիշը, որը պատկանում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:

Տպել
Ամենաշատ
Partner news