News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մադոննան Մոսկվայի համերգի ժամանակ իր հիթերից մեկը կատարել է Pussy Riot-ի դիմակով: Բեմում նա եղել է կրծկալով, իսկ մեջքին սեւ գրիչով գրված է եղել խմբի անունը:

Մինչ այդ նա հանդես էր եկել աղջիկների պաշտպանությամբ, հայտնում է «Ռուսսկայա սլուժբա նովոստեյը»:

«Ես շնորհակալ եւ երջանիկ եմ, որ Ամերիկայից եմ, որտեղ ազատ ենք: Հենց դա է ժողովրդավարությունը: Ես ազատություն եմ խնդրում Pussy Riot-ի աղջիկների համար», - ասել է Մադոննան:

Հետո նա կատարել է իր հիթերից մեկը` «Like аVirgin»` հագնելով սեւ  դիմակ, իսկ մեջքին գրած է եղել Pussy Riot:

«Այս երեկո, ինչպես եւ մյուս երեկոներին, ես սիրում եմ վտանգը», - բացատրել է երգչուհին:

Երկժամանոց համերգն ավարտվել է «When you call my name» երգով, որը երգչուհին երգչախմբի հետ է կատարել, որոնք հագած են եղել սեւ սքեմներ կարմիր խաչերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ