News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, որ ետխորհրդային բոլոր պետություններում «ատկատներ» կոչվող երեւույթը կա եւ երբեմն զավեշտական չափերի է հասնում, ասենք՝ 70-30 հարաբերակցությամբ:

Այդ երեւույթի իմաստն այն է, որ տենդերների, տարբեր մրցութային ծրագրերի ու դրամաշնորհների բաշխման ժամանակ այն անձինք, ումից կախված է մրցույթի ելքը, իրենց պատկառելի բաժինն են ուզում: Երբեմն դա արվում է չափից դուրս բաց՝ գրեթե օրինականացված եղանակով:

Ասենք, արտերկրյա մի ընկերություն Հայաստանում հուշահամալիր եւ այգի է կառուցում, Երեւանի քաղաքապետարանի պատասխանատու անձը բաց տեքստով ասում է՝ երբ կգանք համաձայնության մեր մասնաբաժնի վերաբերյալ, այն ժամանակ էլ կստանաք կառուցապատման թույլտվությունը: Կամ՝ պատմամշակութային հուշարձաններից մեկի հիմնանորոգման տենդերը շահած կազմակերպությանը մշակույթի նախարարությունն արգելում է շինարարությունը սկսել, քանի որ տենդերից իր «փայը» չի ստացել:

Մեզ հատկապես ապշեցրեց մեր նախարարներից մեկի լկտիությունը, որն իր ուզած կազմակերպության պարտությունը տենդերում համարել է գրեթե անձնական վիրավորանք իր հասցեին եւ ամեն ինչ արել, որ երկրի համար խիստ ձեռնտու այդ ծրագիրը տապալվի: Երբ ծրագրի նախաձեռնողները ընդհուպ երկրի առաջին դեմքի մակարդակով հարցին դրական լուծում են տվել, վերջինս անամոթաբար հայտարարել է, որ ինքը հանրապետության նախագահին կասի, որ այս ծրագիրն անողները ֆինանսավորում են ընդդիմությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ