News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի մուֆթիների խորհուրդը  հրաժարվել է մուֆթի Նայիլ Մուսթաֆինի խոսքերից, որը մահմեդական կազմակերպությունների անունից կոչ էր արել ազատել Pussy Riot խմբի աղջիկներին: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Մուսթաֆինի խոսքերը նրա անձնական կարծիքն են արտահայտում:

Կազմակերպությունում վստահեցրել են, որ Խորհուրդը Մուսթաֆինին չի լիազորել կազմակերպության  անունից կարծիք հայտնել եւ նրա մեկնաբանությունները ՌՄԽ-ի դիրքորոշումը չեն: «Մենք հուսով ենք, որ դատավճիռն արդար կլինի, իսկ պատիժը չպետք է չափազանց խիսստ լինի», - հայտնել են ՌՄԽ-ում:

Հիշեցնենք, որ նախօրեին Վոլգոգրադի Ալ Ջումա  մզկիթի իմամ եւ ՌՄխ-ի լիազորված անձ Ն. Մուսթաֆինը լրագրողներին հայտնել էր, որ մահմեդական տաճարում «փանք աղոթք կատարելու» դեպքում աղջիկներին բաց կթողնեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ