News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Երեկ` օգոստոսի 10-ին ավարտվեց սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը:

ԿԸՀ պաշտոնական կայքի փոխանցմամբ, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում առաջադրվել է քաղաքապետի 4 թեկնածու: Գործող քաղաքապետ, հանրապետական Ռոբերտ Գրիգորյանի հետ քաղաքապետի պաշտոնի համար կմրցեն անկուսակցականներ Աշոտ Գրիգորյանը, Սարգիս Հարությունյանը եւ Ասյա Առաքելյանը:

Էջմիածնում առաջադրվել են երկու անկուսակցականներ` գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ «Գործիք» ՍՊԸ-ի աշխատակազմի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը:

Ինքնաբացարկի մասին դիմումները թեկնածուները կարող են ներկայացնել մինչեւ օգոստոսի 30-ը: Իսկ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 9-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ