News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2012թ. առաջին կիսամյակում հանցավորության մակարդակը նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Գլխավոր դատախազության կոլեգիայի հաշվետվության մեջ նշվում է, որ 2012թ. առաջին կիսամյակում  հանցագործությունների թիվը կազմել է 7560, իսկ 2011թ. առաջին կիսամյակում`` 8465: Հանցագործությունների թիվը նվազել է 905-ով:

2012թ. գրանցվել է միջին ծանրության 1872 հանցագործություն` 2011-ի 1659-ի համեմատ: Աճը կազմել է 213 դեպք:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 1079 ծանր հանցագործություն` 2011-ի 2655-ժի համեմատ, նվազումը կազմել է 1576 դեպք:

2012թ. գրանցվել է 104 առանձնապես ծանր հանցագործություն, 2011-ին 149 դեպք:

Ընդամենը քրեական հետախուզության գծով` 2012թ. գրանցվել է 4555 դեպք, ինչը 1161-ով պակաս է 2011թ. արձանագրված 5716 դեպքից:

Հարկ է նաեւ նկատել, որ ընդհանուր հանցագործություններից 2012թ-ին ` 7560 -ից չի բացահայտվել 904-ը, իսկ 2011թ` 8465-ից`1198-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ