News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սիրիայի իշխանություններն ԱՄՆ-ին, Իսրայելին, Սաուդյան Արաբիային եւ Քաթարին մեղադրել են Թուրքիայի տարածքում ընդդիմադիրների մարտական պատրաստականության գործը գլուխ բերելու համար: Այդ մասին ասված է ՄԱԿ-ոմ Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարիի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում, հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:

Նամակում հաստատվում է, որ Քաթարը, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան «աջակցություն, ֆինանսավորում են ցուցաբերում եւ զինում սիրիացի ապստամբներին»:

 «Թուրքիան իր տարածքում ռազմական ճամբարների ցանց է ստեղծել, որոնք կառավարում են Իսրայելի, Քաթարի, ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունները: Այդ կենտրոնները ծառայում են Հալեպում եւ այլ սիրիական քաղաքներում ահաբեկիչների վերահսկման եւ զինված հարձակումների կազմակերպման համար», - ասվում է նամակում, հաղորդում է rbc-ն:

ՄԱԿ-ում Սիրիայի դեսպանը նաեւ մեղադրել է  արեւմտյան պետություններին եւ Թուրքիային տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խախտելու մեջ: Դրա հետ կապված Բ. Ջաֆարին ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել այդ երկրների վրա ճնշում գործադրել` ընդդիմադիրներին աջակցության դադարեցման նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ